Երևանը հերքում է հայկական օդուժի ինքնաթիռ խոցելու Բաքվի լուրը
24.10.2020 | 21:10
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը հերքել է ադրբեջանական կողմի տարածած լուրը, թե ղարաբաղյան հակամարտության գոտում այսօր հայկական ռազմական ինքնաթիռ է խոցվել։ «Հայկական օդանավ խոցելու լուրը բացարձակապես սուտ է»,- «Տելեգրամ» կանալում գրել է Շուշան Ստեփանյանը։
Մենք, շատ թե քիչ տանելի ապագա ունենալու համար, պետք է աշխատենք բազմակողմանիորեն հասկանալ հզորների ու թույլերի հարաբերությունների անատոմիան։
Բնականաբար, եթե ուժեղների ու թույլերի հարաբերությունների հետ առնչված երկրորդական հանգամանքները դնենք մի կողմ, ապա այդ հարաբերությունների կայուն ու երկուստեք իմաստալից լինելու համար, ընդհանուր առմամբ, պետք է հավասարակշռություն լինի, մի կողմից, ուժեղի համար թույլի օգտակարության և, մյուս կողմից էլ, թույլի համար ուժեղի կողմից պաշտպանվածության միջև...